Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Մեզ կարող էին լսել անգամ աշխարհի մյուս ծայրում»

«Մեզ կարող էին լսել անգամ աշխարհի մյուս ծայրում»
28.05.2014 | 16:34

Մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, արդեն 19-րդ անգամ մեկնարկել է «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնը: Միջոցառման բացման պատասխանատվությունը վստահվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ավանդույթի համաձայն՝ համերգային երեկոն մեկնարկել է Viva, Olympus! նախերգանքով՝ գրված կոմպոզիտոր Անդրեյ Պետրովի կողմից հատուկ փառատոնի համար: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես են եկել Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթի դափնեկիր Մարկ Բուշկովը (Բելգիա), ով ներկայացրեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, և հայազգի երգչուհի, «Վերդիի ձայներ» միջազգային մրցույթի դափնեկիր Հրաչուհի Բասենցը:

«Համերգի ողջ ընթացքին կարելի էր հետևել նաև առցանց, ինչը նույնպես պարտավորեցնող էր. ստացվում է, որ փաստացի հանդիսատեսները շատ ավելին են, քան համերգասրահում ներկա ունկնդիրները, մեզ կարող էին լսել անգամ աշխարհի մյուս ծայրում...»,- ասել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համերգից հետո:
Հիշեցնենք, որ 1996-ից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: Այս տարի «Երաժշտական Օլիմպոսը» իր հարկի տակ կընդունի 34 երաժիշտների աշխարհի 18 երկրներից՝ Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ